20 նոր երթուղիներ հեծանվորդների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Նոր Զելանդիան հեծանիվով, արդեն բացվել են և սպասում են զբոսաշրջիկներին: New Zealand Cycle Trail-ը ճանապարհորդություն է մի քանի կամ միայն մեկ օրով: Ամեն ինչ կախված է հեծանվորդի պատրաստվածությունից և ցանկությունից: Նախագիծը մեկնարկել է 2009 թվականին, երբ Նոր Զելանդիայի կառավարությունը հիմնեց հիմնադրամ և հատկացրեց 50 մլն. նորզելանդական դոլար ամբողջ երկրով մեկ հեծանիվային երթուղի ստեղծելու համար:
Սակայն նախնական նախագիծը մի փոքր փոփոխվեց, քանի որ մեկ ճանապարհը թեև հետաքրքիր է զբոսաշրջիկների համար, բայց այդ դեպքում դուրս էին մնում ճանապարհներ, որոնք հետաքրքիր են պատմական տեսանկյունից: Ինչպես գրում է BBC-ն՝ 2012 թվականին 20 երթուղիներից բացվել են 10-ը: Մնացած մայրուղիները պատրաստ կլինեն արդեն այս տարվա վերջին: Նոր Զելանդիայի հեծանվային ճանապարհային ցանցը, որի ընդհանուր երկարությունը 2.340 կմ է, կձգվի արդեն հայտնի երթուղիներով, ինչպիսիք են՝ Թագուհի Շարլոտայի նորացված 71-կիլոմետրանոց մայրուղին, որն անցնում է Marlborough Sounds-ով: