Նոր Զելանդիա. Շշային փոստը աշխատում է դանդաղ, բայց կանոնավոր

Նոր Զելանդիայի բնակիչը ափից 1936 թվականի նշագրումով հաղորդագրությունով շիշ է գտել. հայտնում է SkyNews-ը: Ջեֆ Ֆլուդը հաղորդագրությունը գտել է 2012 թվականի նոյեմբեր ամսին, այնուհետև երկու ամիսների ընթացքում փորձել է գտնել նամակի հեղինակին, որտեղ գտնողին խնդրվում է  նամակը հանձնել գրված հասցեով: Փոքրիկ հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ հաղորդագրության հեղինակ` Հերբերտ Էռնեստ Հիլբրիկը, նամակը ուղարկել է ծովային փոստով, որը գործել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև: Ինքը` Հիլբրիկը վախճանվել է 1940 թվականին, սակայն Ֆլուդին հաջողվել է գտնել նամակագրի թոռանը` Պիտեր Հիլբրիկին: Հիլբրիկ կրտսերը, որը ապրում է ավստրալիական Պերտում, շատ է ուրախացել, երբ իմացել է, որ  Ֆլուդի գտած նամակի հեղինակը իր պապն է: Բանն այն է, որ Պիտերը երբեք չի տեսել իր պապիկին, իսկ այժմ, ինչպես նա նշել է, նրան հաջողվել է նամակի միջոցով կապ զգալ իր հարազատի հետ:

Message in a Bottle

Հիլբրիկի խոսքերով` ընտանեկան արխիվում մինչև այժմ էլ պահվում են նկարներ, որտեղ պապիկը իր կնոջ հետ լուսանկարվել է նավի փոստի մոտ, որտեղից էլ ուղարկել է հետևյալ նամակը: Պիտեր Հիլբրիկը որոշել է 76 տարեկան հաղորդագրությունը հանձնել Նոր Զելանդիայի ծովային թանգարան, որտեղից էլ հաղորդագրությունը գտնվել է: «Այն լողացել է օվկիանոսով 76 տարի, իսկ հետո հանկարծակի հայտնվեց Նոր Զելանդիայում: Որտե՞ղ է այն գտնվել: Ի՞նչ պատմություն է այն թաքցնում», – մեջբերում է SkyNews-ը նամակի հեղինակի հարազատի խոսքերը: Տարբեր ժամանակների շշերով հաղորդագրություններ պահվում են աշխարհի տարբեր վայրերում: Դրանցից շատերը, ովքեր գտնում են, փորձում են գտնել նաև  հեղինակներին կամ բարեկամներին և հանձնել տերերին այդ տարօրինակ ծովային նամակը:

You might also like