Նյու Յորքում հայտնվել է նոր՝ ամենաբարձր երկնաքերը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հայտնվել է նոր՝ քաղաքի ամենաբարձր երկնաքերը, այն տեղում, որտեղ 2001-ի սեպտեմբերի 11-ին ավերվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի (World Trade Center – WTC) զույգ աշտարակները: Նոր շինությունն անվանվել է WTC-1:

WTC-1-ն ավելի բարձր է, քան 102-հարկանի Empire State Building-ը: 387 մետր բարձրության վրա շինության աշխատակիցները հանդիսավորությամբ տեղադրել են 101-րդ հարկի պողպատյա ամրանը, որը թույլ է տվել WTC-1-ին 6.4 մետրով դառնալ ավելի բարձր իր նախորդի համեմատ: Այսպիսով, շինությունը դարձավ ԱՄՆ-ում բարձրությամբ 3-րդը՝ Wills Tower և The Trump շինություններից հետո:

WTC-1-ում կտեղավորվեն երեք տեսահարթակներ, որտեղից կբացվեն մեգապոլիսի գեղեցիկ տեսարանները: Առաջին 90 հարկերը կտրվեն գրասենյակային տարածքների համար, մյուսներում կտեղավորվեն ջեռուցման, օդափոխության և էլեկտրամատակարարման համակարգերը:

You might also like