Metropolitan Transportation Authority (MTA) խոշոր տրանսպորտային ընկերությունը մեկնարկել է նոր գովազդային արշավ, որի նպատակն է բարձրացնել իրազեկության մակարդակը Նյու Յորքի մետրոյի ամենօրյա միլիոնավոր օգտվողների շրջանում։
Ի վերջո, խոշոր քաղաքների ոչ բոլոր բնակիչներն են հետևում հասարակական տրանսպորտի վարքագծի կանոններին։ Հայտարարություններից շատերը ունեն հետևյալ իմաստը․պետք չէ ոտքերը դնել նստատեղերի վրա, անտեսել անձնական հիգիենան, զբաղեցնել մեծ տեղ, պետք է հարգանքով վերաբերվել մյուս ուղևորներին, հանել ուսապարկերը մուտք գործելիս և այլն։
Գովազդային պաստառները և տեսանյութերը ստեղծվել են MTA-ի աշխատակիցների հետազոտություններից հետո, ովքեր հարցում են անցկացրել Նյու Յորքի բնակիչների շրջանում, թե ինչն է նրանց բարկացնում մետրոյից օգտվողների սովորություններից։ Եթե այս արշավը կարողանա ազդել նյույորքցիների վարքագծի վրա, գովազդային հայտարարությունները կհայտնվեն նաև ցամաքային տրանսպորտում։