Մինչ շատ զբոսաշրջիկներ ամբողջությամբ օգտվում են մատչելի բնակարանների վարձակալության Airbnb կայքի ընձեռած հնարավորություններից` Նյու Յորքի բնակիչները խիստ դժգոհություն են հայտնում այդ ծառայությանը: Նրանց դժգոհության հիմնական պատճառը այն է, որ Airbnb-ի օգտվողները օգտվում են տնտեսության փոխանակումից: Այսինքն, նրանք կարիք չունեն գումար ծախսել, բայց պատրաստ են օգտվել ուրիշների բարիքներից: Մի կողմից սա օգնում է գումար խնայել, բայց մյուս կողմից խաթարում է տնտեսությունը. գրում է Gadling.com-ը: Դժգոհությունների մյուս պատճառներից նշվում են աղմուկը, աղբը, զբոսաշրջիկների կողմից անվտանգության խախտումը և տեղացիների` անծանոթների հետ հարևանություն անելու դժկամությունը:
Օրինակ Նյու Յորքի Stuyvesant շրջանի բնակիչները իրենց իրավունքների համար օգտագործում են հենց նույն կայքը` հետևելով այնտեղ տեղադրված բնակարանների լուսանկարներին ու բնութագրերին և «մատնացույց անելով» դրանք իշխանություններին: Հատկապես, որ դժգոհությունների համար պատճառները քիչ չեն. շատ բնակարաններ վարձով են տրվում ապօրինի: Մինչ օրս այդ խնդիրների լուծումը դեռևս չի գտնվել: Տեղական իշխանությունները աշխատում են այդ ուղղությամբ` փորձելով գտնել ոսկե միջինը և բավարարել երկու կողմերին` և վարձակալողներին, և այս բիզնեսից դժգոհող հարևաններին: