Նյու Յորքի հյուրանոցն առաջարկում է բնակվել՝ ինչպես «Տանը միայնակ» ֆիլմի Քևինը

Նյու Յորքի հյուրանոցը թույլ կտա իր հյուրերին զգալ իրենց հայտնի ամանորյա «Տանը միայնակ» կատակերգության հերոս։ Այդ մասին գրում է Boston 25 News-ը։

«Տանը միայնակ-2․ Մոլորված Նյու Յորքում» ֆիլմի  25-ամյակի առթիվ  Plaza Hotel հյուրանոցը, որտեղ անցկացվել են նկարահանումները, պատրաստել է անսովոր առաջարկ։ Կատակերգության բոլոր երկրպագուները կարող են պատվիրել  «Ապրիր` ինչպես Քևինը»  հատուկ փաթեթը  895 դոլարով, որը թույլ կտա բնակվել հյուրանոցում մեկ ամբողջ օր այնպես՝ ինչպես Քևին Մաքալլիստերը, որի դերը կատարել է Մակոլեյ Կալկինը։

Իր վեբ կայքում Plaza Hotel հյուրանոցը խոստանում է  «Տանը միայնակ» ոճի բնակությունն ընտրած հյուրերին տրամադրել համարներ, որոնք ձևավորված են ֆիլմի մոտիվներով։  Հյուրերին նաև սպասվում է գլխավոր հերոսի արսենալից զվարճանքների հավաքածու․ 90-ական թվականների ճաշացանկով և Քևինի պատրաստած խենթ սննդային խառնուրդներով ընթրիք Թոդի անգլիական սրահում, համարում հսկա պաղպաղակ պատվիրելու և ֆոտոխցիկում լուսանկարվելու հնարավորություն։ Բացի այդ, հյուրանոցը պատրաստել է մի քանի նվերներ․ էքսկլյուզիվ ուսապարկ  «Տանը միայնակ -2»-ի հոբելյանի առթիվ և  ֆիլմի բոլոր մասերով 5 DVD-սկավառակների հավաքածու։

Տանը միայնակ 2

Ի դեպ, «Տանը միայնակ-2»-ի հերոսը հյուրանոցում բնակության համար ծախսել է 967 դոլար։

You might also like