Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն կարծիք հայտնել և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք միևնույն բանի երկու տեսակետը:
Բնակության մասին
Բիոլոգիական պատերազմի ժամանակ հակագազ մի կրեք և մնալու վայր մի փնտրեք: Թունավոր միջատների գրոհից խուսափելու համար բազմաթիվ նյույորքցիներ տեղից տեղ են գնում իրենց համար անհրաժեշտ իրերով` թակարդներ մկների համար, դիխլաֆոս և կպչող ժապավեն: Մի քանի շրջաններում առանց դրանց անհնար է:
(Իզաբել Լոպեզ «Իզաբելի օգտագործած երազանքը»)
Մեկ քառակուսի մետրը Նյու Յորքում ավելի լավ է , քան մնացյալ ողջ աշխարհը, լավագույն լապտերասյունը դա Բրոդվեյինն է, քան ամենապայծառ աստղը երկնքում:
(Տեկսաս Գուինան «Գիշերային ակումբների թագուհին»)