Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն կարծիք հայտնել և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք միևնույն բանի երկու տեսակետը:
Մաքրության մասին
Նյու Յորքը նման է մի երիտասարդի, որը խնամում է սանրվածքը, բայց չի օգտվում զուգարանի թղթից:
(Վիկտոր Ակսենով. «Տխուր բեյբիի փնտրտուքների մեջ»)
Երբ հեռանում եք Նյու Յորքից, անմիջապես աչքի է ընկնում, թե ինչքան մաքուր է մնացյալ աշխարհը: Բայց մաքրությունը բավական չէ:
(Ֆրան Լեբովից)