Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն կարծիք հայտնել և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք միևնույն բանի երկու տեսակետը:
Հոգեվիճակի մասին
Ես տեղափոխվեցի Նյու Յորք իմ առողջության համար: Ես պարանոիկ եմ, և սա միակ վայրն է, որտեղ իմ սպասելիքները արդարացվեցին:
(Անիտա Ուեյս)
Ես պատուհանից նայեցի դուրս և լույս տեսա, երկնաքերեր և շտապող մարդիկ, սեր և ամենալավ խրթխրթան շոկոլադե թխվածքաբլիթները, և իմ սիրտը անմիջապես սկսեց պարել:
(Նորա Էֆրոն «Խանդ»)