Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն կարծիք հայտնել և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք միևնույն բանի երկու տեսակետը:
Երկնաքերերի մասին
Լուսնի լույսի ներքո «Իմպայրայի» պողպատե գագաթը թվում էր թե ձյունածածկ է: Հոգին սառչում է այդ վեհ, մաքրամաքուր շենքի, փայլուն տեսքից, որը նման է արհեստական սառցե ճառագայթների: Մենք երկար ժամանակ գլուխներս վեր պարզած կանգնել էինք: Նյույորքյան երկնաքերերը գիտության և աշխատանքի բնագավառի մարդկանց մոտ, որոնք կառուցել են այդ հրաշալի շենքերը, հպարտության զգացում են պարգևում: (Իլֆ և Պետրով. «Մեկհարկանի Ամերիկա»)
Ամենահին շրջանը Մանհեթենն է. մի կտոր գրանիտ, ժայռաբեկոր` շրջապատված ջրով, քարից և պողպատից սարդ` նստած կամուրջների սարդոստայնում, թունելներով, խողովակներով և մալուխներով: Չունենալով ընդլայնվելու հնարավորություն, Մանհեթենը սլացավ վեր, ուտելով իր մարմինը և կառուցելով նոր տներ հների տեղում` բարձրանալով դեպի վեր, և դեռևս այնքան էլ բարձր չէ, քանի որ մարդկանց կրկին տեղը չի բավականացնում: (Հարրի Հարիսոն, «Տեղափոխվել»)