Նյու Յորք. ինչի համար են սիրում կամ ատում

Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն  կարծիք հայտնել  և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք  միևնույն բանի երկու տեսակետը:

New York

Կյանքի ռիթմի մասին

Նյու Յորքը այն քաղաքներից չէ, որտեղ մարդիկ դանդաղ են շարժվում: Մեր կողքով մարդիկ ոչ թե քայլում, այլ վազում էին: Եվ մենք նույնպես սկսեցինք վազել: Այդ պահից սկսված մենք չկարողացանք կանգ առնել: Նյու Յորքում մենք ապրել ենք մեկ ամիս և անընդհատ շտապել ենք ինչ-որ տեղ: Ընդ որում` մենք այնքան զբաղված և գործունյա տեսք ունեինք, որ մեզ կարող էր նախանձել նույնիսկ Ջոն Պիրպոնտ Մորգան կրտսերը: Այդ տեմպով նա կարող էր այդ մեկ ամսում վաստակել մեկ միլիոն վաթսուն դոլար: (Իլֆ և Պետրով.  «Մեկհարկանի Ամերիկա»)

New York

Նյու Յորքը փոխվել է: Այն հիմա Բոսթոնին է նման: Ամեն ինչ իր տեղում, հանգիստ և ճիշտ: Այստեղ այլևս չկա այն մեծ Քաոսը, որ եղել է վաթսունական թվականներին: Բայց քաղաքը դեռ կենդանի է: Համենայնդեպս, Դուք դեռ կարող եք տեսնել մարդկանց, ովքեր նստում են պատուհանի առջև և նայում դուրս այնպես, ինչպես դա եղել է նախկինում: (Beastie Boys խումբ)

You might also like