Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն կարծիք հայտնել և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք միևնույն բանի երկու տեսակետը:
Ժողովրդավարության մասին
Նյու Յորքում ազատությունը որպես մեծ ընտրություն է դիտվում:
(U2. «Նյու Յորք»)
Ուրիշ էլ որտեղ է հնարավոր, եթե ոչ ամերիկյան ժողովրդավարությունում, վերին Արևելքից եկած տղան, որը ծնվել է Լոնդոնում` ռուսական խտրականությունից փախած ընտանիքում, կարող է դառնալ պանէթնիկական քաղաքի քաղաքապետ:
(Աբրամ Բիմ քաղաքապետ)