Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն կարծիք հայտնել և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք միևնույն բանի երկու տեսակետը:
Տրանսպորտի մասին
Նյու Յորքը քաղաք է, որտեղ մարդը քիչ օգուտ ունի ավտոմեքենայից և լավ վերաբերմունքից:
(Մինյոն Մակլոֆին )
Նյույորքյան մետրոյում կհայտնվի գերարագ ինտերնետ: Ինչ կասեք գերարագ գնացքների մասին:
(Դևիդ Լետտերման, «Դևիդ Լետտերմանի երեկոյան շոուն »)