Warner Bros. ստուդիան, որը աշխարհին ներկայացրել է «Ընկերներ» կատակերգական սերիալը, որոշել է Նյու Յորքի Կենտրոնական այգում բացել սրճարան, որը կդառնա հայտնի հեռուստատեսային շոուի հերոսների հանդիպման վայր հանդիսացած սրճարանի պատճենը:
«Ընկերների» դեբյուտը կայացել է 1994 թվականին, այդ պատճառով Central Perk Coffee Shop-ի բացումը հատուկ նվիրված է սերիալի մեկնարկի 20-ամյակին:
Այստեղ հնարավոր կլինի հանգստանալ արդեն ծանոթ միջավայրում, նստել ընկերների սիրելի բազմոցին և լսել հայտնի մեղեդիներ, որոնք դարձել են ֆիլմի սաունդթրեք:
Սրճարանը իր դռները կբացի սեպտեմբերի 17-ին և կգործի մեկ ամիս: Այստեղ կարելի է այցելել ամեն օր. աշխատանքային օրերին առավոտյան 8-ից երեկոյան 8-ը, իսկ հանգստայն օրերին՝ առավոտյան 10-ից մինչև 20-ն: Սրճարանի հասցեն՝ Lafayette St. 199: