Ամանոր՝ առանց համբույրի. երկրներ, որտեղ արգելված է արտահայտել զգացմունքները (մաս 5)

Նախքան ամանորյա ճանապարհորդությունը ծրագրելը` անհրաժեշտ է հաշվի առնել այդ երկրի բոլոր օրենքներն ու ավանդույթները, որտեղ պատրաստվում եք հանգստանալ: Չէ որ երբեմն նույնիսկ ամենաանմեղ վարքագիծը կարող է բերել ծանր հետևանքների: Տոնական աղմուկի և գունագեղ հրավառության ներքո համբույրը կամ պարզապես «գրկախառնությունը» կարող է գրավել ոստիկանության ուշադրությունը: Որպեսզի Ձեզ հեռու պահեք լրացուցիչ անհանգստությունից, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այն երկրների ցանկին, որտեղ արգելված է հրապարակայնորեն արտահայտել էմոցիաները:

Kiss in Dubai

Ամանորն առանց համբույրի. Արաբական Միացյալ Էմիրություններ

Կարծում եմ գաղտնիք չէ, որ հասարակայնորեն էմոցիաները արտահայտելուն (համբույր, գրկախառնություն) առնչվող ամենախիստ օրենքները գործում են մահմեդական երկրներում: Ամանորին Աբու Դաբի մեկնելիս աշխատեք ամեն կերպ զսպել Ձեր սիրային զեղումները: Համբույրի համար պատիժը 10 օր է կամ 1000 դոլար տուգանք (նվազագույնը): Դուբայում նույնիսկ շուրթերով թեթև հպումը կնոջ այտին կհանգեցնի անհապաղ տուգանման: Այդպես, մի քանի տարի առաջ Ուկրաինայի քաղաքացին համբուրել է Ուզբեկստանի քաղաքացուհուն հենց քաղաքի փողոցում: Այդ համբույրը զույգին արժեցել է 1000 դոլար:

You might also like