Նախքան ամանորյա ճանապարհորդությունը ծրագրելը` անհրաժեշտ է հաշվի առնել այդ երկրի բոլոր օրենքներն ու ավանդույթները, որտեղ պատրաստվում եք հանգստանալ: Չէ որ երբեմն նույնիսկ ամենաանմեղ վարքագիծը կարող է բերել ծանր հետևանքների: Տոնական աղմուկի և գունագեղ հրավառության ներքո համբույրը կամ պարզապես «գրկախառնությունը» կարող է գրավել ոստիկանության ուշադրությունը: Որպեսզի Ձեզ հեռու պահեք լրացուցիչ անհանգստությունից, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այն երկրների ցանկին, որտեղ արգելված է հրապարակայնորեն արտահայտել էմոցիաները:
Ամանորն առանց համբույրի. Ինդոնեզիա
Ավելի խիստ են օրենքները Ինդոնեզիայում: Այստեղ համբույրները գրեթե հավասար են պոռրոգրաֆիային, այդ պատճառով պատիժը այս, թվում է, անմեղ չարաճճիության համար, կարող է լինել շատ դաժան: Տեղական օրենքները նախատեսում են 10 տարվա ազատազրկում ցանկացածին, ով կխախտի հասարակական կարգը և կհամբուրվի փողոցում: Կամ համբուրվողը կթեթևացնի դրամապանակը հարյուր հազար դոլարով: