The Telegraf-ը ներկայացրել է Լոնդոնում այս տարվա ամանորյա տոնակատարությունների որոշ մանրամասներ: Ինչպես անցած տարի, այս տարի ևս հիմնական տոնակատարությունները տեղի կունենան «Լոնդոնյան աչքի» մոտ, և փորձագետների գնահատմամբ՝ կհավաքեն շուրջ 250 000 հանդիսատես:
Ամանորյա տոնը կսկսվի, ինչպես միշտ, ժամը 22.00-ին, երբ դիջեյները կսկսեն ուրախացնել հյուրերին: Համերգը կտևի անքան, մինչև Բիգ Բենը կազդարարի կեսգիշերը: Նոր տարվա գալուստը կնշվի հրավառությամբ, որը կտևի շուրջ 10 րոպե՝ ավանդական ամանորյա «Auld Land Syne» երգի ուղեկցությամբ:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ամանորը նշել Լոնդոնի կենտրոնում, պետք է պատրաստ լինեն մարդկանց մեծ բազմությանը և հերթերին: Կենտրոնական Լոնդոնի որոշ կամուրջներ և փողոցներ փակ կլինեն: Ինչպես միշտ, ամանորի գիշերը կաշխատի հասարակական տրանսպորտը, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի 23.45-ից մինչև 2014 թվականի հունվարի 1-ի 4.30-ը մետրոյով, թեթև մետրոյով, ավտոբուսով և տրամվայով ուղևորությունը կլինի անվճար: