Սանտա Կլաուս քաղաքի (Santa Claus, Ինդիանա նահանգ) Holiday World ժամանցի այգում կստեղծվի աշխարհի ամենաերկար ջրային բլուրը: Mammoth-ը տեղեկայված է այգու Splashin’ Safari գոտում և կազմված է 7 «բլուրներից» և բազում ոլորաններից: Երկարությունը 537 մետր է, բարձրությունը` 21 մետր: Այն ունի հատուկ նստատեղեր` ամրացված փչած փուչիկներին: Որոշ պահերին մեծ արագության սիրահարները կարող են զգալ իրենց անկշիռ.հայտնում է MSNBC-ն:
2012 թվականի ամառը առհասարակ հարուստ կլինի նոր ջրային զվարճանքներով: Օրինակ, Դենվերի Water World ակվապարկում (Կոլորադո նահանգ) կհայտվի Mile High Flyer բլուրը: Այն Mammoth-ից փոքր կլինի, բայց պակաս տպավորիչ չէ. հինգ բլուր, բազում ոլորաններ, առավելագույն արագությունը`30 կմ/ժ:
Ջեքսոնի (Jackson, Նյու Ջերսի) Six Flags Hurricane Harbor այգին նույնպես ունի նորույթ` King Cobra բլուրը: 50 կմ/ժ արագությամբ սահքը թույլ է տալիս զգալ քեզ հսկա սողունի մարմնի վրա: Այնուհետև հայտնվում ես փոքր թեքության վրա, 7 մետր բարձրության և 50 աստիճան անկյան տակ, որից հետո ընկնում ես լողավազանի մեջ` շրջանցելով կոբրայի ատամները: