Արցախում ստեղծվում են նոր զբոսավայրեր

Karvachar Tartar RiverՄեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ վերջին տարիներին Արցախում ավելացել են նոր զբոսավայրերը’ Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, ազգագրական թաղամասը Ծաղկաշատ գյուղում:

Այս տարի որպես նոր զբոսավայր կներկայացվի Արցախի 2000 տարեկան Տնջրի ծառը, որի տարածքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները:

Շուտով զբոսաշրջիկներին կներկայացվի նաեւ Տող գյուղում գտնվող «Մելիքական ապարանքներ» պատմամշակութային արգելոցը:

«Յուրաքանչյուր տարի փորձում ենք զբոսաշրջիկին այցելության նոր վայր առաջարկել, որպեսզի երկարի նրա այցը Արցախ: Եթե 4 տարի առաջ Արցախ այցելող զբոսաշրջիկի այցի միջին տեւողությունը 2.5 օր էր կազմում, ապա այժմ այն տեւում է 4 եւ ավելի գիշեր: Նվազագույն հաշվարկներով, անցած տարի Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկները շուրջ $ 6 միլիոն ներդրում են ունեցել մեր տնտեսության մեջ»,- ասել է Սերգեյ Շահվերդյանը:  //  Աղբյուրը՝ Lratvakan.am

You might also like