«Նոր Թբիլիսի». պատմական Աղմաշենեբելի պողոտան կռեստավրացվի

Թբիլիսիի քաղաքապետարանը ներկայացրել է «Նոր Թբիլիսի» նախագիծը, որով վերակառուցվելու է Աղմաշենեբելիի կենտրոնական պողոտան: Տեսանյութում պատկերված է, թե ինչ տեսք է ունենալու Աղմաշենեբելի պողոտան և հարակից թաղամասը շինարարական աշխատանքների ավարտից հետո:

Պողոտայում նոր ժամանցային վայրեր ու զբոսաշրջային երթուղիներ են հայտնվելու: Պողոտայի մի հատվածը՝ փոստատան շենքից մինչև Սաարբրյուկենի հրապարակ, հետիոտնային գոտի է դառնալու:

NEW TBILISI

Ծրագրի առաջին փուլն ավարտին է հասցվելու 2016 թվականի ավարտին: Պողոտայում գտնվող 47 շենք, որոնք մշակութային ժառանգության հուշարձաններ են համարվում, ամբողջությամբ ռեստավրացվելու են: Նախագծի շրջանակում նոր ենթակառուցվածքներ, կոմունիկացիոն ցանցեր են ստեղծվելու, կարգի են բերվելու հետիոտնային ու երթևեկության հատվածները, լուսավորության նոր համակարգ է տեղադրվելու: Տարածքն ամբողջությամբ հարմարեցվելու է տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար:

Նախագծի արժեքն է 9.3 միլիոն դոլար: Աղբյուրը՝ Lragir.am

You might also like