Մալդիվյան կղզիներում բացվել է նոր առողջարանային հյուրանոցային համալիր Jumeirah-ը: Գտնվում է Մալե օդանավակայինց 20 կմ հեռավորության վրա: Jumeirah Vittaveli հյուրանոցը իդեալական վայր է սիրահար զույգերի, ընտանիքի և ընկերական խմբերի համար: Հյուրանոցը առաջարկում է 184-ից մինչև 800 քառակուսի մետր տարածքով 91 վիլլաներ կղզու կամ ջրի վրա, և դրանցից յուրաքանչյուրն ունի հարմարավետ լողավազան:
Ինչպես նաև` հյուրերին առաջարկվում է երեք ռեստորան, բար և Talise Spa սպա կենտրոնը, հայտնում է Jumeirah-ի մամլո ծառայությունը: Որպեսզի հանգստով ապահովեն ծնողներին, երիտասարդ հյուրերին, հյուրանոցում աշխատում է երկու ինտերակտիվ ակումբներ, ինչպես նաև` անցկացվում է զվարճալի և կրթական ծրագրեր: Ակումբներից մեկը նախատեսված է 2-ից 12 և ավելի բարձր տարիքի երեխաների համար: Մանկական ակումբի կողքին տեղակայված է ողջ ընտանիքի համար նախատեսված լողավազանը:
Յուրաքանչյուր ռեստորանում կա մանկական ճաշացանկ: Talise սպա կենտրոնը առաջարկում է իր ծառայությունները ողջ ընտանիքի համար: Ինչպես նաև` 12-ից 16 տարեկան երեխաների համար նախատեսված ծրագիր, որը սովորեցնում է հյուրանոց այցելած հարավից եկած հյուրերին հաճույք ստանալ սպայից և հոգալ իրենց մասին: