Դուբայում տեղի է ունեցել Grand Excelsior հյուրանոցի բացումը: Al Barsha շրջանում գտնվող հյուրանոցի տարբերակիչ առանձնահատկությունը շենքի ճարտարապետությունն է. շինությունը իր կառուցվածքով հիշեցնում է կռուիզային ինքնաթիռի:
Հյուրանոցն ունի 203 համար, որոնց թվում` Superior, Deluxe, Premium և Executive, հյուրերին սպասում են նաև Ambassador և Emirate: Բոլոր համարներում կան մալուխային և անլար ինտերնետ, ինտերակտիվ LCD հեռուստացույց, միջազգային հեռուխոսակապ, մինի-բար, օդորակիչ, պահատուփ, սուրճի և թեյի պատրաստման հնարավորություն: Executive հարկի հյուրերի տրամադրության տակ է նաև ակումբային ծառայությունների հասանելիությունը, ինչը ներառում է նաև նախաճաշը, ինչպես նաև` տարբեր խմիչքների և խորտիկների ընտրության հնարավորություն:
Հյուրանոցը նաև ունի լիովին կահավորված մարզադահլիճ, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ, լողավազան` տանիքին բար, ինչպես նաև սրճարանների, ռեստորանների և գիշերային 2Vegas ակումբի լայն ընտրություն: Տոնակատարությունների համար նախատեսված է Grand Safina սրահը ավելի քան 500 հյուրերի համար:
Հյուրանոցի համարի արժեքը դեռ պարզ չէ: