Նոր Լուվրը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում

Մեկ ամսվա ընթացքում Լանսում բացված Լուվրի մասնաճյուղ է այցելել  140 հազար մարդ: Թանգարան են բերել մի քանի հարյուր ստեղծագործություն Փարիզի Լուվրից, որոնք ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների և երկրների արվեստը: Ամեն տարի Louvre-Lens-ի հավաքածուն կհամալրվի: Մեկ տաղավարը նախատեսված է ժամանակավոր ցուցահանդեսների համար:

 Louvre-Lens

Առաջինն այստեղ ներկայացվել է ցուցահանդես՝ նվիրված Վերածննդին: Առավել հաճախ այստեղ այցելում են ընտանիքներ՝ երեխաների հետ: Վարպետության դասերը և ներկայացումները, որոնք անցկացվում են այստեղ, մեծ հաջողություն են վայելում փոքրիկ հյուրերի շրջանում: Այցելուների 13%-ը օտարերկրացիներ են: Նրանց մեծամասնությունը բելգիացիներ են  (10%), հոլանդացիներ, անգլիացիներ և գերմանացիներ:

 Louvre-Lens

Ամենաակտիվ այցելուների տասնյակում են նաև շվեյցարացիները, իտալացիները, ճապոնացիները, իսպանացիները, ամերիկացիները և լյուքսեմբուրգցիները: Նոր Պա դե Կալե  (Nord-Pas-de-Calais)  շրջանի բնակիչները կազմում են ընդհանուր այցելուների 55%-ը: Հունվարի 11-ից սկսած թանգարանում կա երեկոյան այցելության հնարավորություն: Փետրվարից այն բաց կլինի մինչև ժամը 22:00-ը ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը:

 Louvre-Lens

You might also like