Ընկերությունները, որոնք զբաղվում են լյուքսային ավտոմեքենաների արտադրությամբ, ստեղծել են ճոպանուղիներ, որոնք կթողարկեն 2015 թվականի դեկտեմբերին։ Porsche Design-ի ութտեղանոց խցիկները կհայտնվեն Շվեյցարիայի հարավ-արևելքի Լենցերհայդ լեռնադահուկային առողջարանում։
Նոր վերելակները կգան փոխարինելու հին ճոպանուղուն և կապահովեն էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների համար արագընթաց և առավելագույնս հարմարավետ տեղափոխում դեպի սահուղիները։ Դեպի բարձունք ճանապարհը կտևի 5 րոպե։
Իրենց հերթին Ferrari-ի դիզայներները ներկայացրել են խցիկներ, որոնք զբոսաշրջիկներին կտեղափոխեն Լաակս առողջարանի գագաթները։ Ժամանակակից վերելակները նաև կներկայացվեն սահքի նոր սեզոնի սկզբին։