Նոր ջազային բար է բացվել Հարլեմում

Նյույորքյան Հարլեմում նոր ջազային վայր է հայտնվել: Աշնան կեսերին այստեղ երկարատև վերանորոգումից հետո բացվել է պատմական Minton’s Playhouse-ը:

 Minton's Playhouse

1940-ական թվականներին այս ջազ-բարում անցկացվել են ամենաաղմկոտ ջեմ-նիստերը, իսկ ներկայիս սեփականատերերը մտադիր են վերադարձնել ակումբի նախկին փառքը: Ամեն երեկո այստեղ հնչում է կենդանի երաժշտություն. հայտնում է Travel+Leisure-ը: Սակայն այցելուները կարող են վայելել ոչ միայն լավ ջազ երաժշտությունը և պարերը: Minton-ում, շատ ռեստորանային քննադատների կարծիքով, պարզապես բացառիկ ճաշացանկ կա:

Minton's_Playhouse

Ավագ խոհարար Ալեքսանդր Սմոլլսը բարը անվանում է «աֆրո-ասիական-ամերիկյան գարեջրատուն»: Պոտենցիալ հյուրերին զգուշացնում են, որ  Minton այցելելիս հարկավոր է պճնվել. այստեղ ողջունում են թանկարժեք կոստյումները և երեկոյան զգեստները:

You might also like