Մեկուսացված հանգիստ Իսպանիայի Logis հյուրանոցներում

Իսպանիայում բացվել են Եվրոպական Logis ցանցի 7 հյուրանոցներ: Նրանցից 6-ը գտնվում են Նավարրայում, մեկը՝ Բասկերի երկրում:

Logis հյուրանոցային ցանցի բացառիկ հատկանիշներից է նրանց տեղադրությունը գյուաղական շրջաններում՝ քաղաքային և մեծ հանգստավայրերից հեռու:

Հյուրանոցների հյուրերը կստանան հնարավորություն լինել ավելի մոտ բնությանը, մասնակցել բացօթյա միջոցառումներին, վայելել փոքր բնակավայրերի հանգստությունն ու գրավչությունը: Հյուրանոցների ռեստորաններում հյուրերին առաջարկվում են տարածաշրջանային խոհանոցի ճաշատեսակներ և բնական մթերքներ:

Ցանցի հյուրանոցները բացվում են հին ռեստավրացված տների հիման վրա՝ տարածաշրջանի ավանդական ճարտարապետության պահպանմամբ: Հյուրանոցները շրջապատված են կանաչապատ տարածքներով և բլրակներով:

Նավարրայի նոր հյուրանոցներն են՝ Donamaria’ko Benta, Ekai, Valdorba, Gartxenia, Atxaspi և Txapi-Txuri, իսկ Բասկերի երկրում նորաբաց Ellauri հյուրանոցային համալիրը:

Հյուրանոցներում համարների գները տատանվում են մեկ գիշերվա համար 40-86 Եվրոյի սահմաններում, նշում է BuenaEspana-ն:

You might also like