Օգոստոսի 25-ին Գեյթսհեդում (Gateshead)` Թայն գետի ափին (The River Tyne), տեղի կունենա նոր հյուրանոցի բացում: Անգլիայի հյուսիսարևելքում` Jurys Inn Newcastle Gateshead Quays հյուրանոցում կտեղակայվեն 203 հյուրանոցային համարներ , իսկ կտուրում տնկված է փոքրիկ մարգագետին ջերմամեկուսացման, էկոլոգիական կայունության և տարածքում կենսաբանական բազմազանությունը պահպանելու համար:
Նոր հյուրանոցը գտնվում է ժամանակակից արվեստների «Բալթիկ» (The Baltic Centre for Contemporary Art) թանգարանի կողքին, Սեյջի (The Sage)` Գեյթսհեդի` երաժշտական միջոցառումների և կոնֆերանսների կենտրոնի մոտ, , ինչպես նաև մեքենայով հինգ րոպե հեռավորության վրա է Նյուքասլ (Newcastle)
երկաթուղային կայարանից:
Գեյթսհեդի ափամերձ տարածքը և Նյուքասլի կենտրոնը գտնվում են Թայն գետի հակառակ կողմերում, որոնց միացնում է աշխարհում հայտնի Հազարամյակի կամուրջը (կամ ինչպես այն անվանում են «Աչքով տալու» կամուրջը:
Հյուրանոցում տեղակայված կլինեն բարը և ռեստորանը` դեպի գետը բացվող տեսարանով, ինչպես նաև 180 հոգու համար նախատեսված կոնֆերանսների սրահը: Մեծ Բրիտանիայում Jurys Inn Newcastle Gateshead Quays-ը կդառնա 24-րդ հյուրանոցը Jurys Inn հյուրանոցների ցանցում: 2003 թվականին գետի հակառակ կողմում` Նյուքասլ քաղաքում, բացվել է 274 համարից բաղկացած Jurys Inn Newcast հյուրանոցը: