Իսպանիայի հրեական թաղամասների ցանցը պատրաստել է «Սեֆարադի ուղիները» (Los caminos de Sefarad) զբոսաշրջային երթուղին: Այն անցնում է 24 համայնքներով, որտեղ երկար տարիների ընթացքում ինտենսիվ աշխատաքներ են տարվել հրեական ժառանգության պահպանման ուղղությամբ: Դրանց թվում են ինչպես մեծ քաղաքները` Կորդովա, Բարսելոն, Տոլեդո և այլն, այնպես էլ` փոքրիկ բնակավայրերը. հայտնում է BuenaEspana-ն: Երթուղիները տարբերվում են իրենց ճկունությամբ. դա կոնկրետ երթուղի չէ նշանակված մեկնման և ժամանման վայրերով, այլ ուղղությունների ցանց, որոնք ունեն զգալի հրեական ժառանգություն: Արդեն հիմա դրանք գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների. նոր տուրը օգնում է համակարգել այդ վայրեր այցելությունները: