Louis Vuitton-ը համալրել է տպագիր ուղեցույցների հավաքածուն: Թողարկվել են նոր ուղեցույցներ Սան Ֆրանցիսկոյի, Եկատինբուրգի, Կիզբուելի, Լուգանոյի և Վերոնայի համար, մի շարք տեղեկատուներ ընդլայնվել են և համալրվել նոր տեղեկատվությամբ: Մասնավորապես, «Եվրոպայի քաղաքները» շարքից թարմացվել են Փարիզի, Նյու Յորքի և Մոսկվայի ուղեցույցները:
2013 թվականի հավաքածուն վաճառքում կհայտնվի այս տարվա աշնանը. CNTraveller.ru-ն: Louis Vuitton City Guides-ը թողարկվում է 14 տարին մեկ: Դրանք սովորաբար վաճառվում են առանձին գրքերով` նվիրված Ասիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքներին: Անցած տարի գործարկվել է նաև ուղեցույցների էլեկտրոնային տարբերակը` որպես Apple -ի արտադրանքների` iPhone-ի, iPod Touch-ի և iPad-ի ծրագիր: