Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետ Ալֆրեդ Պողոսյանն և հավելել, որ նոր երթուղին սկզբնական շրջանում լինելու է երկու օրը մեկ:
Նրա խոսքով՝ նոր երթուղին լինելու է Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով, որը կրճատելու է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև թեթևացնելու է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին և հնարավորություն է տալու վարորդներին երթևեկել ավելի հանգիստ:
Նա ավելացրել է, որ սակագներում փոփոխություններ չեն նախատեսվում: Առայժմ գործելու է միայն մեկ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց:
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը բացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկին: