Աշխարհի ամենամեծ շենքը կառուցվում է Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սինչուան նահանգի Չենդու քաղաքում: AFP տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, New Century Global Centre անվանումը կրող շենքի երկարությունը՝ 500 մետր է, լայնությունը՝ 400մ, իսկ բարձրությունը՝ 100 մ:
Պենտագոնի շենքերի ընդհանուր տարածքը երեք անգամ ավելի փոքր է: New Century Global Centre-ում կարող է տեղավորվել Սիդնեյի օպերային թատրոնի 20 շենք:
Ծրագրավորվում է, որ ժամանակակից կոնֆերանս-սրահների և գրասենյակների կողքին կգործեն 2 առևտրային կենտրոն, համալսարանական համակարգ, կինոթատրոն և երկու հինգաստղանի հյուրանոց: Առևտրային տարածքներին 400 հազար քմ կտարամադրվի:
Շենքերը կլուսավորվեն և կտաքացվեն «արհեստական արևով»: Ճապոնիայում ժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված «արևը» կշողա օրվա մեջ 24 ժամ: Իսկ 2020թ-ին Չենդու քաղաքը կվերածվի Չինաստանի Սիլիկոնային հարթավայրի:
Աղբյուրը՝ 1in.am