Շվեյցարիայում կհայտնվի նոր եզակի հեռախցիկ

Շտանսերհորն լեռան վրա (Stanserhorn, 1898 մետր) Շվեյցարիայի  Նիդվալդեն  կանտոնում 2012 թվականի մայիսին կհայտնվի աշխարհի առաջին երկհարկանի  բաց տանիքով CabriO  կաբրիո-հեռախցիկ. այս մասին հայտնում է  Travel.ru կայքը: CabriO-ն հնարավորություն կտա զբոսաշրջիկներին ոչ միայն հիանալ Ալպյան լեռներով և լճով, այլև հիանալի լուսանկարներ անել` ի հիշատակ այդ ուղևորության: Խցիկը կտեղավորի 37-60 հյուրերի:  Վատ եղանակներին այն կծածկվի: 

Շտանս քաղաքից` կանտոնի մայրաքաղաքից  դեպի Շտանսերհորն լեռը 24-րոպեանոց ուղևորությունը կազմված է երկու մասից: Սկզբում զբոսաշրջիկները բարձրանում են պատմական լարային ճոպանուղիով, որը կառուցվել է 1893 թվականին: Այնուհետև կայարանում այն փոխարինում են արդեն սովորական ճոպանուղիով, որի տեղում էլ հենց կտեղադրվի կաբրիո-հեռախցիկը: Իսկ լեռան գագաթին զբոսաշրջիկներին սպասում է տեղական տեսարժան վայրը` Rondorama պտտվող ռեստորանը, որտեղ կարելի է համտեսել շվեյցարական խոհանոցի ուտեստներ:

Երկկողմանի ուղևորության արժեքը կազմում է 68 ֆրանկ  (շուրջ 55 եվրո): 6-16  տարեկան երեխաների տոմսը մեկ ուղեկցողի հետ կարժենա տոմսի գնի 1/4-ը: Նույն գումարը կպահանջվի նաև չորքոտանի ընկերոջը տեղափոխելու համար:

You might also like