Ապրիլի 1-ից Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ երթուղուց օգտվողներն արդեն նոր ու հարմարավետ ավտոբուսներով են երթեւեկում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այս երթուղու սպասարկման մրցույթը մի քանի անգամ չէր կայացել մասնակիցներ չունենալու պատճառով, սակայն մարտի 27-ի մրցույթում իր հայտն էր ներկայացրել «Գլոբալ տրանս սերվիս» ՍՊԸ-ն, որն էլ ապրիլի 1-ից սպասարկում է երթուղին։
Ներկայումս երթուղում գործում է 30 տեղանոց 2 ավտոբուս` ուղեւորահոսքից ելնելով։ Պատասխանատուները հավաստիացնում են, որ անհրաժեշտության դեպքում ավտոբուսների քանակը կավելացվի: Սպասարկման գնի փոփոխություն չի կատարվել։ / Երկիր.am