Նոր լողափ կբացվի Բուլղարիայում

Բուլղարիայի Բալչիկ քաղաքում սկսվում է ծովի երկայնքով երկուկիլոմետրանոց ավազե շերտի շինարարությունը: Նաև նախատեսվում է կառուցել ստորջրյա ալիքի պատնեշ: Ամեն տարի Բալչիկ է այցելում շուրջ  50 000 զբոսաշրջիկ, իսկ լողափները քաղաքում ընդամենը երկուսն են: Այդ պատճառով տեղական կառավարությունը որոշել է մեծացնել քաղաքի առողջարանային հնարավորությունները:

 Balchik Beach

Բալչիկը գտնվում է Բուլղարիայի  հյուսիս-արևելքում: Այն երկրի երրորդ խոշորագույն նավահանգիստն է Վառնայից և  Բուրգասից հետո. այստեղ ընդունում են  միջին չափսի ուղևորատար և բեռնատար նավեր: Քաղաքի տեսարժան վայրերից են բուսաբանական այգին և թագուհի Մարիայի նստավայրը:

Balchik Beach

Ինչպես հայտնում է  Black Sea News-ը՝ սողանքների պատճառով այս տարի ևս զբոսաշրջիկները չեն կարող ոտքով կամ հեծանիվով Բալչիկի ափից հասնել  Ալբենա: Արահետի վերականգնման համար անհրաժեշտ է միջոցներ, որոնք կառավարությունը դեռ չի տրամադրել:

You might also like