Հայաստանում նոր գինու գործարանը տարեկան 300 հազ. լիտր գինի կարտադրի

Հայաստանում բացվել է  գինու նոր գործարան` տարեկան 300 հազար լիտր արտադրողականությամբ: Ինչպես News.am –ին հայտնել են  «Տիերրաս դը Արմենիա» ներդրող ընկերությունում, առաջիկա տարիներին այդ ծավալը պլանավորվում է  հասցնել  տարեկան մինչև 1 մլն լիտրի: Գործարանը կօգտագործի  սեփական խաղողի այգիների հումքը ՝ հայկական, ֆրանսիական, իտալական և արգենտինական խաղողի տեսակները:  Գործարանի ստեղծման համար ներդրումները կազմել են $3 մլն:

Հիշեցնենք, որ «Տիերրաս դը Արմենիա» ընկերությունը Արմավիրի մարզում 2300 հա հողատարածք ունի: Դրանցից 500 հա-ի վրա արդեն տնկված են խաղողի այգիներ, որոնցից ստացված բերքը  ընկերությունը վաճառում է հիմնականում  կոնյակի գործարաններին: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $40 մլն: Ընկերության սեփականատերն է  արգենտինահայ բիզնեսմեն Էդուրդո Էռնեկյանը: / Աղբյուրը՝ News.am

You might also like