Adventure Park Pula արկածների այգին բացվել է առողջարանային Պուլա քաղաքում։ Այգին ունի ավելի քան 30 ատրակցիոն և գտնվում է Lungomare ափագոտում՝ Mornar լողափի հարևանությամբ։ Adventure Park-ը ունի պարանային մայրուղիներ, ինչպես նաև՝ 80-մետրանոց զիփ-լայն, որը հարմար է տարբեր ֆիզիկական պատրաստվածություն ունեցող հյուրերին։ Բոլոր ատրակցիոնները պատրաստել է խոշորագույն Ekoing ընկերությունը և համապատասխանում են անվտանգության չափանիշներին։ Պարկը գործում է ամեն օր 9:00-ից 21:00-ն և առաջարկում հատուկ գներ մինչև մայիսի վերջը․ մեկ ժամվա համար 25 HRK։ Հունիսից մեկ ժամվա վճարը կհասնի 100 HRK-ի։