Նիդերլադներ.Ամստերդամում կարմիր լապտերների փողոցները կքչանան

Ամստերդամի իշխանությունները որոշում են ընդունել  մինչև 2017 թվականը փակել կարմիր լապտերների փողոցի  400   հասարակաց տներից  100-ը: Այդ միջոցով ղեկավարությունը մտադիր է շրջանում կանխել կազմակերպված հանցավորությունը, ինչպես նաև՝ կրճատել մարդկանց թրաֆիքինգի մասշտաբները, որի հետ էլ, քաղաքապետարանի կարծիքով, սերտորեն կապված է մարմնավաճառությունը: 2007  թվականից սկսած Ամստերդամում արդեն փակվել է 100 հասարակաց տուն:

Բացի հասարակաց տների քանակի նվազեցումից` հանցավորության դեմ պայքարի  ծրագիրը նաև ներառում է  կաֆեշոփերի և խաղատների քանակի նվազումը: Ամստերդամի ամենահայտնի կարմիր լապտերների փողոցը Դե Վաալենն է, որը տեղակայված է քաղաքի պատմական թաղամասում: Այն զբաղեցնում է շուրջ  6.5 հազար քառ. մետր տարածք:

You might also like