Մի քանի օրից հոլանդական KLM ավիաընկերությունը կներկայացնի KLM Game-ը՝ օնլայն ռազմավարություն 3D ֆորմատով: Յուրաքանչյուր ցանկացող կարող է ավիաընկերությունը ղեկավարելու փորձ ձեռք բերել՝ գնել ինքնաթիռ, ընտրել ուղղություն և ստեղծել օդանավակայանի սեփական դիզայնը:
Ինչպես գրում է Airline Ratings-ը՝ յուրաքանչյուրը կարող է փորձել իր ուժերը կամ խառնաշփոթ ստեղծել օդում, կամ էլ փոփոխել օդանավակայանն այնպես, որ այն ավելի լավը լինի, քան այն օդանավակայանները, որոնցից մենք օգտվում ենք իրականում: «Ավիացիոն կայսրություն» կարելի է ստեղծել բացառապես անվճար iOS և Android հարթակներում:
Խաղը կթողարկվի, կամ ավելի ճիշտ, կթռչի հուլիսի 27-ին, բայց գրանցվել կարելի է արդեն հիմա: Կարծես թե, խաղի հեղինակները հուսով են, որ երբ գեյմերները «Ավիացիոն կայսրության» տնօրենի պաշտոնում անհաջողություններ ունենան, կսկսեն ավելի քիչ դժգոհել տոմսերի արժեքից և անհարմարավետ օդանավակայաններից: