Նիդեռլանդներ․ Նստեցիր հեծանիվ, մոռացիր բջջայինի մասին
Նիդեռլանդների ղեկավարությունը արգելել է հեծանվորդներին օգտվել բջջային հեռախոսներից երթևեկության ժամանակ․ գրում է Ասոշեյթիդ Պրեսսը։
Երկրի տրանսպորտի նախարար Մելանի Շուլց վանն Հեգենը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ստիպված է եղել սահմանել այդ արգելքը, քանի որ հոլանդացիները և երկրի զբոսաշրջիկները անտեսում են սեփական անվտանգության համար վարելու ընթացքում բջջայինին չօգտվելու կոչերը։
2014 թվականին, հոլանդական կառավարության գնահատականով, ամեն հինգերորդ ՃՏՊ հեծանվորդների մասնակցությամբ տեղի է ունեցել վարելու ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու պատճառով։