Նիդերլանդներ. Ամստերդամյան հյուրանոցը իրեն համարել է ամենավատը, որպեսզի գրավի զբոսաշրջիկների ուշադրությունը
Ամստերդամի Hans Brinker հյուրանոցը որոշել է չմասնակցել տարբեր ռեյտինգային մրցումների և միանգամից իրեն հռչակել է «տիեզերքի ամենավատ հյուրանոց»: Հոլանդական հյուրանոցի նախասրահում այցելուներին դիմավորում են այսպիսի պաստառներով` «Մենք ցավում ենք, որ մեզ հաջողվել է կորցնել ձեր ուղեբեռը», «Այժմ ավելի շատ սենյակներ առանց պատուհանների»:
«Մենք մեր հյուրերին հիասթափեցնում ենք արդեն 40 տարի և չենք պատրաստվում ոչինչ փոխել», –հավաստիացնում է հյուրանոցի ղեկավարությունը: Հյուրանոցում կա վատ օդափոխությամբ և վատ գարեջրով բար, մահճակալ, որը հիշեցնում է բանտախցի, ամբողջապես բետոնեպատված հատակ:
Ինչպես հավաստիացնում է հյուրանոցի ներկայացուցիչը` բոլոր ջրամատակարարման ծորակները աշխատում են և վերելակը այնքան հաճախ էլ չի փչանում: Հյուրանոցի ռազմավարությունը հասկանալի է. Hans Brinker-ը դժվար թե կարողանա մրցակցել ամստերդամյան այնպիսի հյուրանոցների հետ, ինչպիսիք են` Crowne Plaza-ը, Radisson-ը կամ Hilton-ը, այդ իսկ պատճառով նա հաճախորդներին գրավում է հակառակ` վատ, որակական հատկանիշներով:
Հյուրանոցը ընդունում է, որ նախատեսված է ամենաանհավակնոտ զբոսաշրջիկների համար, որոնք նախընտրում են գումար խնայել: Նրանք կարող են վճարել 25 եվրո և քնել 8 մահճակալներ ունեցող սենյակում:
Իսկ 92 եվրո վճարելու դեպքում կարող ես վարձել սենյակ երկուսի համար: Եվ ռազմավարությունը արդարացնում է ինքն իրեն, և հյուրանոցում եղած շատերը խորհուրդ են տալիս իրենց ծանոթներին այցելել հենց այստեղ: