Nestle-ի թանգարան կբացվի Շվեյցարիայում

Պարենային ապրանքներ արտադրող աշխարհահռչակ ընկերությունը տոնում է 150-ամյակը՝ ընկերության համար հարազատ քաղաքում սեփական թանգարանի բացմամբ։ 2016 թվականի հունիսի 15-ին Nestle-ի թանգարանը կբացվի Շվեյցարիայի արևմուտքում՝  Վևե քաղաքում։

Музей_Nestle_открывается_в_ШвейцарииNest անունը կրող թանգարանը պատրաստվում է բացվել նախկին գործարանի շենքում, որտեղ  1867 թվականին Անրի Նեսթլեն ստեղծել է աշխարհում առաջին կաթնային խառնուրդը կրծկեր երեխաների համար։ Թանգարանի այցելուները կծանոթանան հայտնի ընկերության պատմությանը, ինչպես նաև՝  համտեսել մի շարք արտադրանք։ Մասնավորապես, հյուրերը կարող են համտեսել   Nespresso սուրճը, Nesquik տաք շոկոլադը և  Maggi համեմունքները։

Հետաքրքիր նորարարություն կդառնա սքաները, որի միջոցով հյուրերը կարող են իմանալ ընկերության արտադրանքի ազդեցությունը մարդկային տարբեր օրգանների վրա։