Նեպալը լեռնագնացների համար բացել է 104 նոր գագաթ, այդ թվում՝ Հիլարին (7 681 մ) և Տենցինգը (7 916 մ)՝ գագաթներ, որոնք անվանակոչվել են ի պատիվ Էվերեստի առաջին նվաճողների:
Ներկայումս լեռնագնացները կարող են նվաճել Նեպալի 414 գագաթները, այդ թվում՝ այնտեղ, որտեղ երբևէ մարդու ոտք չի դիպել: Բացի այդ, երկրի կառավարությունը վերացրել է հարկը նրանց համար, ովքեր պատրաստվում են հաղթահարել 5 800 մետրից ցածր գագաթները. գրում է Тravelbiznews-ը: