Նեպալ. Աշխարհի տանիքին` 80 տարեկան հասակում

Միացեք, սեղմեք Like մեր Facebook-յան էջին և եղեք առաջինը տեղեկացված հայկական և համաշխարհային տուրիստական տենդենցների և անցուդարձերի մասին:

80-ամյա ճապոնացի դահուկորդ և լեռնագնաց Յուիշիրո Միուրան ներկայացրել է այս տարի գարնանը Էվերեստը գրավելու իր ծրագրերը` վերադառնալով բարձունքին, որը նրան հայտնի է դարձրել անցած դարի 70-ական թվականներին: 1970 թվականին Միուրան արդեն եղել է Էվերեստի վրա, բայց նրա ծրագրերում չկար բարձունքի հաղթահարումը. դահուկորդը  բարձրացել էր հիմալայան գագաթ դահուկներով սահելու համար:

Yuichiro-Miura-Everest

37-ամյա ճապոնացու այս արկածի մասին պատմող վավերագրական ֆիլմը արժանացել է Օսկարի: Այն բանից հետո երբ Միուրան այդ կերպ դահուկներով սահել է վեց մայրցամաքների  ամենաբարձր գագաթներից 1985 թվականին,  նա  2003 թվականին վերադարձել է Էվերեստ և հաղթահարել է գագաթը արդեն 70 տարեկան հասակում: Բայց լեռները դեռ նրան կանչում են, և այս տարվա գարնանը ճապոնացի լեռնագնացը նոր ուղևորություն կկատարի դեպի Հիմալայներ, որպեսզի բարձրանա աշխարհի տանիքը արդեն 80  տարեկան հասակում:

You might also like