Նեպալ. Դեպի Էվերեստ` ինչպես աշխատանքի

EverestՆեպալի ալպինիստուհին ճանաչվել է առաջին կինը, ով նվաճել է Էվերեստը մեկ սեզոնի ընթացքում երկու անգամ: Այս ռեկորդը արդեն  գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Չհուրիմ Շերպան բարձունքը նվաճել է անցած տարվա մայիսի 12-ին, իսկ ճամբարում վաստակած հանգստից հետո մեկ շաբաթ հետո կրկնել է վերելքը: Կատմանդուում անցկացրած արարողության ժամանակ տված հարցազրույցում 29-ամյա ալպինիստուհին նշել է, որ ինքը հպարտ է, որ այդ ռեկորդը սահմանել է հենց Նեպալի բնակչուհին: Ինչպես գրում է news.com.au-ն` Չհուրիմ Շերպան դարձել է Նեպալի 21-րդ կինը, ով նվաճել է Էվերեստը, բայց միակը, ով դա արել է երկու անգամ մեկ սոզոնի ընթացքում: Շուրջ 3 000 մարդ նվաճել է «աշխարհի տանիքը» այն բանից հետո, ինչ դա առաջին անգամ 1953  թվականին արեցին Էդմունդ Հիլլարին և Թենսինգ Նորգեյը:

You might also like