GlacierWorks ոչ առևտրային կազմակերպությունը և ռեժիսոր Դեյվիդ Բրիշերսը ներկայացրել են Էվերեստի պատկերը` հավաքված 477 լուսանկարներից: 4 միլիարդ պիկսելով զարմանահրաշ նկարը հնարավորություն է տալիս ուսումնասիրել աշխարհի ամենաբարձր գագաթի շրջակայքը:
Ալպինիստ և ռեժիսոր Դեյվիդ Բրիշերսը ստեղծել է լուսանկարների անհավատալի խճանկար, որը ցուցադրում է ոչ միայն երկրի լեռնային գեղեցկությունը, այլև Էվերեստի տարածաշրջանի կլիմայի փոփոխությունները:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Glacierworks կայքում նաև ներկայացված են լուսանկարներ` արված Էվերեստում 1921 թվականին: Համադրելի լուսանկարներում հիանալի երևում է, թե ինչպես է փոխվել տարածաշրջանի կլիման 90 տարիների ընթացքում: