Փակելով ճամպրուկը հատուկ կողպեքով՝ ուղևորների մեծամասնությունը հանգիստ է լինում իր թանկարժեք բեռների համար: Բայց արդյոք արժի այդքան վստահ լինել ձեր իրերի անվտանգության հարցում: Secure Sentinel միջազգային ապահովագրական ընկերության կայքում հայտնվել է հոլովակ, որը նկարահանել են նրա աշխատակիցները:
1 րոպեից պակաս տևողությամբ հոլովակը դիտելով՝ կայքի բոլոր այցելուները կարող են համոզվել, թե որքան հեշտ է բացել ճամպրուկը, որը փակված է կողպեքով: Սովորական գնդիկավոր գրիչի օգնությամբ պայուսակի կամ ճամպրուկի կայծակաճարմանդը բացվում է հաշված վայրկյանների ընթացքում, այնուհետև նույնքան հեշտությամբ էլ փակվում՝ չթողնելով ոչ մի հետք:
Այս տեսահոլովակը արդեն տարածվել է ինտերնետում: Այն դիտելուց հետո մտածեք, թե ինչը արժի դնել ուղեբեռախցիկ ուղարկվող ճամպրուկում: