Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի սովորական բնակիչները և հյուրերը հնարավորություն կստանան ճաշել իսկական լորդի նման։ Լորդերի Պալատի ճաշարանը կբացվի հանրության առջև։
Բացման ժամերը շատ սահմանափակ կլինեն։ Ճաշասրահը հյուրերին կընդունի ժամը 12-ից 14:30-ն աշխատանքային օրերին ապրիլի 14-ից մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում։
Ճաշասրահի ճաշացանկում են բանջարեղենային տալիատելլով տապակած սաղմոն, կարտոֆիլ՝ մաղադանոսի և սխտորի սոուսով, հարած սերուցքով և թխվածքաբլիթով պուդինգ, ազնվամորու սորբետով շոկոլադե տորթ և այլ ուտեստներ։ Բրիտանական ԶԼՄ-ները զգուշացնում են, որ լորդերի ճաշարան գնալիս պետք է կրել համապատասխան հագուստ և պատրաստ լինել մուտքի մոտ ստուգում անցնելու, որը նման կլինի օդանավակայանի ստուգմանը։ Բացի այդ, սեղանները պետք է պատվիրել նախապես։