Սինգապուրի Չանգի օդանավակայանը սկսել է կառուցել մեծ համալիր, որը կդառնա մեծ թվով մանրածախ խանութների ցանց, ինչպես նաև՝ կառաջարկի բազմաթիվ ծառայություններ ուղևորների և զբոսաշրջիկների համար: Առաջին քարի տեղադրման հանդիսավոր արարողությանը առաջին անգամ ներկայացվել են շենքի դիզայնը և ճարտարապետությունը: «Թանկարժեք քարը» կհայտնվի Չանգի օդանավակայանի Տերմինալ 1-ի առջև 2018 թվականի վերջին և կդառնա համաշխարհային տուրիզմի կարևորագույն կետերից մեկը: Համալիրի դիզայնը մշակել է ճարտարապետ Մոշա Սաֆդին, ում ղեկավարությամբ կառուցվել է Սինգապուրի կենտրոնում գտնվող հայտնի Marina Bay Sands հյուրանոցը: Նոր շենքը կունենա 10 հարկ, որոնցից հինգը նախատեսված է կառուցել գետնի տակ: «Թանկարժեք քարի» ընդհանուր մակերեսը կլինի 134 հազար քառակուսի մետր: