Բեռլին-Բրանդենբուրգ կառուցվող օդանավակայանի մոտ նախատեսվում է բացել Եվրոպայի ամենամեծ հասարակած տունը, որը այդպես էլ կկոչվի՝ Gross-Bordell («Մեծ հասարակած տուն»): Այս ծրագրի համար ձեռք բերված հովատարածքը գտնվում է տերմինալից «ոտքով քայլելու» հեռավորության վրա, իսկ սեփականատերը Artemis «մեծահասակների ժամանցի» ակումբն է:
Կառուցվող օդանավակայանի ադմինիստրացիան ոչինչ չգիտի Artemis-ի ծրագրերի մասին, բայց հողատարածները դրվել են վաճառքի, իսկ ծրագրեր իրականացնելու իրավունք այստեղ ունի յուրաքանչյուր ներդնող: Artemis ակումբը խոստացել է իր նոր հաստատության մասին բոլոր մանրամասները հաղորդել աշնանը. հայտնում է Bz-berlin.de-ն: Մարմնավաճառությունը պաշտոնապես թույլատրված է Գերմանիայում:
Գումարի դիմաց սեքս ծառայություններ այս երկրում մատուցում են շուրջ 400 000 կին: Հասարակած տներ գործում են նաև այլ գերմանական օդանավակայանների հարևանությամբ, օրինակ՝ Շտուտգարտի, Քյոլնի/Բոննի և նույնիսկ Բեռլինի Շոնենֆելդի: