Ազգեր, որոնցից թեյավճար չարժե սպասել

Direct Line Travel պորտալը կազմել է թեյավճարի հարցում աշխարհի ամենաժլատ ազգերի վարկանիշային աղյուսակը՝ հարցում անցկացնելով աշխարհի  105 բարերի և ռեստորանների անձնակազմի շրջանում։
Պարզվել է, որ հաշիվը փակելիս ամենաժլատը ֆրանսիացիներն են։

f33c7d

Հարցվածների 30%-ը Ֆրանսիայից զբոսաշրջիկներին ճանաչել են ամենավատը սպասարկման բարձր որակը գնահատելու հարցում և, հետևաբար, թեյավճար տալու հարցում ամենաժլատ ազգը։ 20% ձայներով երկրորդ տեղում հայտնվել են բրիտանացիները։ Ամենաժլատ զբոսաշրջիկների եռյակը եզրափակում են իտալացիները (11%)։ Եվրոպացիներից թեյավճարի հարցում ամենաառատաձեռն են ճանաչվել գերմանացիները՝  21% ձայն։

You might also like